«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ոչ մի առնչություն չունի մամուլում տարածված` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականի պահանջի մասին հաղորդագրության հետ:
Նմանատիպ բոլոր հայտարարությունները, որոնք փորձ կարվի կապել մեր միավորման հետ, կդիտարկվեն որպես սադրանք:
«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն հայտարարում է, որ ոչ մի որոշում ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջեւ կոնֆլիկտի վերաբերյալ չի կայացվել:
Միավորման վարչությունը ս.թ. ապրիլի 16-ին կայացած քննարկման ժամանակ իր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ նշել, որ այն չի կարող չանդրադառնալ համալսարանի ուսումնական գործընթացի եւ ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:
Նմանօրինակ ինքնակոչ հայտարարությունները, որոնք քողարկվում են մեր կազմակերպության անվան տակ, նպատակ ունեն սրելու իրավիճակը հօգուտ տարբեր քաղաքական խաղարկումների: