Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի տարբերություն երգիչների` ռեպերներն իրար օգնում են»

Ապրիլ 18,2012 18:10


 

Սկսնակ և տաղանդավոր ռեպեր Աշոտ Արսենյանը, ով  լսարանին ներկայանում է  FEKA 23 կեղծանվամբ, այժմ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում: Մեր վիրտուալ ժամադրությանը նպաստեց odnoklassniki.ru   սոցիալական ցանցը, որի միջոցով էլ իրականցրեցինք հետաքրքիր  հարցազրույց:

 

  1. Ինչո՞վ է պայմանավորված FEKA 23 կեղծանունը, որով հայտնի ես քո լսարանին:

Գիտենք, որ ռեպը առաջացել է սևամորթներից, այն նրանց արյան մեջ է, դրա համար էլ ես որոշեցի ներկայանալ FEKA  անունով, որը հունարերենից թարգմանաբար նշանակում է սևամորթ, իսկ 23  թիվն ինձ համար խորհրդանշական է, շատ դրական բաներ կան կապված այդ թվի հետ:

  1.  Ինչպե՞ս որոշեցիր ստեղծագործել հենց ռեպի ժանրում:

Մինչ ռեպով հետաքրքվելն ու զբաղվելը, միշտ զգացել եմ, որ ինչ-որ մի բան պակաս է, կիսատ  իմ կյանքում: Ռեպն ինձ գրավեց իր անսահման ազատությամբ. այստեղ դու ազատ ես, չկան սահմաններ ու արգելքներ, հանգիստ կարող ես արտահայտել այն ամենը, ինչ զգում ես ու ապրում:

3. Գիտեմ, որ համագործակցում ես ՀՏ Հայկոյի ու մնացած ռեպերների հետ. կպատմե՞ս՝ ինչպե՞ս ծանոթացաք ու որոշեցիք միասին աշխատել:

Իմ մոտ ամենինչ  միանգամից ու շատ կարճ ժամանակում ստացվեց: ՀՏ Հայկոյի հետ ծանոթացել եմ 2010թ-ին, երբ նոր էի հետաքրքրվում ռեպով, իսկ արդեն 2011թ-ին ձայնագրեցի իմ առաջին երգը` «Գեղցի աղջիկը», որի երաժշտության հեղինակը ՀՏ Հայկոն է: Այդ ժամանակ ծանոթացա նաև ռեպեր Սենչոյի հետ, ով ըստ իս, ունի յուրահատուկ մատուցում ու տարբերվում ա մյուսներից: Ընդհանրապես, ի տարբերություն երգիչների, ռեպերներն իրար հետ համագործակցում են ու միմյանց օգնում:

4. Քո և Սենչոյի  համատեղ տեսահոլովակը մեծ արձագանք ունեցավ  YouTube  կայքում: Ու՞մն էր դուետի և տեսահոլովակի գաղափարը:

 

Feat-ի գաղափարն իմն էր, իսկ տեսահոլովակինը` Սենչոյինը: Շուտով նոր երգեր պիտի ձայնագրեմ, կան հետաքրքիր մտքեր, որոնց մասին դեռ չեմ ուզում մանրամասնել:

5 .Լինելով ռեպեր` բնականաբար երգերիդ խոսքերն ինքդ ես գրում, ո՞րն է քո երգերի հիմնական ասելիքն ու նպատակը:

Իմ երգերում չկա կոնկրետ ուղղվածություն, իսկ ասելիքը տարբեր ժամանակ տարբեր է լինում:

6. Այս ասպարեզում ո՞րն է քո երազանքը, որին ցանկանում ես հասնել, արտասահմանյան հայտնի ռեպերներից ո՞ւմ հետ կուզենայիր դուետ ունենալ:

Ես չեմ ընդունում երազանք հասկացությունը, կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է ու քո ձեռքում է, իսկ դուետ ունենալու մասին դեռ  չեմ մտածել…միգուցե Անգլիայի թագուհու հետ  ( ժպտում է  🙂 ):

Քրիստինե Խլղաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30