Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարելի՞ է իշխանության մի թեւի միջոցով հաղթել մյուսին

Ապրիլ 18,2012 17:28

Ընդդիմության լիդերն այսօր «Ժառանգությունն» է, թեեւ մինչեւ ընտրարշավը բոլորը համոզված էին, որ ընդդիմության առաջնորդը ՀԱԿ-ն է: Այսօր Aravot.am-ին նման կարծիք է հայտնել քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից փորձեց քաղտեխնոլոգի կարծիքի մասին մեկնաբանություն ստանալ: Պարոն Զուրաբյանը նախ ասաց, որ ամեն մեկի կարծիքը հո չեն մեկնաբանելու, ապա ավելացրեց. «Նման մարդ չեմ ճանաչում, բայց իսկական տեխնոլոգ է ուրեմն»: Նույն քաղտեխնոլոգի մեկ այլ կարծիքի վերաբերյալ էլ, որ ՀԱԿ-ն այլեւս լիդեր չէ, քանի որ պոտենցիալ ընտրողներն արդեն այդ ուժից հիասթափված են, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Մի հատ էլ տեխնոլոգներին արժանի հայտարարություն»:

Կարեն Քոչարյանի այս վերլուծության վերաբերյալ Aravot-ը փորձեց լսել նաեւ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի կարծիքը, սակայն վերջինս, առանց հարցը լսելու, հրաժարվեց խոսել` պատճառաբանելով, որ ընտրություններից հետո կշփվի լրատվամիջոցների հետ:

Իսկ «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանին քաղտեխնոլոգի «Ժառանգությունն է ընդդիմության լիդերը» կարծիքն ուրախացրել է. «Ինձ ուրախացնում է նման կարծիքը, որովհետեւ ես «Ժառանգության» ցուցակում եմ, բայց որքանո՞վ է հիմնավոր այդ կարծիքը՝ չեմ կարող ասել, դժվար է ասել: ՀԱԿ-ն, իհարկե, իր պրոբլեմներն ունի. ինչ օպերացիա է իրականացնում, որի անունն է, իմ շարադրմամբ` Բարգավաճի միջոցով ջախջախել Հանրապետականին: Որքանո՞վ է դա իրատեսական, ամեն մեկս մեր կարծիքը կարող ենք ունենալ, բայց ընդհանուր ֆոնը դրական չէ: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին չեմ ճանաչում, երեւի այդ հանգամանքը հաշվի առնելով ասեմ` «Ժառանգությունը», որ մերժում է ալյանսը իշխանության բոլոր թեւերի հետ, ավելի ընդդիմադիր է, քան Կոնգրեսը, որը մտել է այդպիսի մի սիրախաղի մեջ»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ընտրողների հիասթափության մասին քաղտեխնոլոգի եզրակացությանը, Կարապետ Ռուբինյանն ասաց. « Եթե մենք ՀԱԿ-ին նայում ենք համաժողովրդական շարժման ձեւաչափի մեջ, 2007-2008-ին, իսկապես համաժողովրդական շարժում էր: Իսկ այսօր ամենեւին էլ այն ՀԱԿ-ը չի, եւ ամենեւին էլ համաժողովրդական շարժում չէ: Նույնիսկ այն խոստումները, որ այդ նույն ընտրարշավը կվերածվի նույն այդ պայքարի շարունակության, չեն իրականանում` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Պատճառն էլ խորհրդարանական ընտրություններն,որոնք իրենց յուրհատկությունն ունեն: Դրանից մեկն էլ այն է, որ քաղաքական ուժերը մտնում են գաղափարական մրցակցության մեջ, ոչ թե` միասնական ֆրոնտ է ստեղծվում ՀՀԿ-ի դեմ: Իսկ սուբյեկտիվն էլ այն է, որ մեջտեղ է բերվել մի գաղափար, որ կարելի է իշխանության մի թեւի միջոցով ջախջախել մյուս թեւին եւ հասնել հաջողության»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30