Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովցիներ. «Չկա Զոյլանը, չկանք մենք»

Ապրիլ 18,2012 17:16

Երեկ «Բրյուսովցիներ»  միությունը հրապարակավ հայտնել էր, որ համաձայն չէ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն  Զոլյանի պաշտոնաթողության հետ: Միությունը պահանջել էր, որ «Աշոտյան-Զոլյան ընտրության մեջ իշխանությունները զոհաբերեն Աշոտյանին, այլ ոչ գիտությունների դոկտոր, Եվրախորհրդի փորձագետ Սուրեն Զոլյանին»: Aravot.am-ը այցելեց համալսարան, որտեղ օրվա առաջին կեսին սովորական դասապրոցես էր ընթանում: Վ. Բրյուսովի արձանի վրա փակցված էր «Չկա Զոյլանը, չկանք մենք» կարգախոսը, իսկ մուտքի պատին` «Մենք ազատ ուսանողներ ենք, ինքնորոշվենք եւ վառենք կանթեղները…Համալսարանը մերն է: Ապագան կհաղթի անցյալին» գրությունը:

Համալսարանի դռանն էլ արդեն նախկին ռեկտորի  ուղերձն էր ուսանողներին. «Խնդրում եմ զերծ մնալ դասադուլ անելու գաղափարից, քանի որ մեր առաջնային խնդիրն ուսումնական պրոցեսի անխափանությունն ապահովելն է: Դասապրոցեսը խափանելու դեպքում առաջին հերթին վնաս է հասցվելու ռեկտորին: Ստեղծվելու է կարծիք, որ ես չեմ կարողանում ապահովել ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը: Մեղադրելով ինձ դրանում ` կարող են ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակել»:

Այնուամենայնիվ ժամը  15-ի սահմաններում  ԿԳ նախարարության  շենքի առաջ բրյուսովցի ուսանողները ցույց արեցին՝ վանկարկելով. «Աշոտյան, իջիր», «Ազատ, անկախ Բրյուսով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30