Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության արձագանքը մի շարք հասարակական կազմակերպությունների ապրիլի 17-ի հայտարարության կապակցությամբ

Ապրիլ 18,2012 17:12
Սույն թվականի ապրիլի 16-ին Վանաձորում իրականացված բողոքի ակցիայի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին առնչվող միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել հետևյալը.

ՀՀ ոստիկանության կողմից հիշյալ միջադեպի բոլոր հանգամանքները արդեն իսկ ուսումնասիրվում են իրավական ընթացակարգերի շրջանակներում: Արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի:

ՀՀ ոստիկանությունն այլ առիթներով բազմիցս նշել է, որ ենթադրյալ իրավունքների իրականացումը սեփական ուժերով չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են առաջացնել վարչական պատասխանատվություն: Առավել ևս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով:

Այդ առնչությամբ սույն թվականի ապրիլի 17-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում հիշատակված կարծիքներն էական մասով համընկնում են ՀՀ ոստիկանության վերը հիշատակված հայտարարությունների տրամաբանության հետ: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունն իր գոհունակությունն է հայտնում քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչներ հանդիսացող կազմակերպությունների դիրքորոշումների հստակեցման կապակցությամբ և պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ` ապրիլի 16-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ պարզաբանման նպատակով:

ՀՀ ոստիկանությունը ակնկալում է, որ դրա արդյունքում հնարավոր կլինի հանգել գործելակերպի այնպիսի ճշտումների, որը կնպաստի նման բնույթի բոլոր, այլ ոչ թե միայն հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված գործողությունների կանխարգելմանը:

ՀՀ ոստիկանությունը  ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնում սերտորեն համագործակցելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, միևնույն ժամանակ ակնկալելով, որ նրանք ոչ միայն հասարակական կազմակերպությունների օրինական շահերը շոշափող, այլ  նաև այլ առիթներով անցկացվող հավաքների առնչությամբ պատշաճ մակարդակով կկարևորեն դրանք “Հավաքների ազատության” մասին օրենքին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու հանգամանքը:

 

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30