Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սա թուրքի գործ է»

Ապրիլ 18,2012 16:57

Էջմիածնում իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին նախ բացատրեց Կոնգրեսի կարգախոսը՝ «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»: Ըստ նրա, ոչ մի տարբերություն չկա Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ. նրանց ռեժիմի օրոք Հայաստանը 1 միլիոն մարդ է լքել եւ ոչ իր կամքով: Ժողովրդին դրել են այնպիսի պայմանների մեջ, որ այլընտրանք չեն ունեցել: Սարգսյանի եւ Քոչարյանի ռեժիմը Տեր-Պետրոսյանը համեմատեց երիտթուրքերի հետ, որոնք հայերին տեղահանում էին իրենց բնակավայրերից: «1929 թվին, 37-ին Ստալինն էր քշում Յակուտիա ու Սիբիր, հիմա նրանք ինքնակամ են գնում իրենց պապերի աքսորավայրերը: Սա թուրքի գործ է»,- հավելեց առաջին նախագահը:  Նա ռեժիմին ու նրա պարագլուխներին  մեղադրեց նաեւ Ղարաբաղը դատարկելու մեջ ու տարակուսեց, թե ինչպես են պատրաստվում պահել Ղարաբաղը, երբ կրճատվել է նաեւ բանակի թվաքանակը՝ իր իշխանության տարիների 78.000 զինվորի փոխարեն հիմա 56.000 է կազմում:

Անդրադառնալով «մարտի 1»-ին` ՀՀ առաջին նախագահը նկատեց, որ Քոչարյանի եւ Սարգսյանի իշխանությունը միակն է եղել Հայաստանի իշխանություններից, որը կրակել է սեփական ժողովրդի վրա:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեժիմին մեղադրեց նաեւ սեփական ժողովրդին թալանելու ու այնքան հղփանալու մեջ, որ թալանված գումարները վատնում են կազինոներում. «Հերիք եղավ, տո, էլ ի՞նչ անենք, ի՞նչ ասենք, էլ բանտեր ընկանք, էլ հրապարակներում քնեցինք… Մի վախեցեք, չեն կարողանալու վերահսկել ընտրությունները: Քվեարկեք սեփական գիտակցությամբ: Եթե գալիս են ձեր տներում համոզում էլ են, ասեք՝ այո, բայց ձայն մի տվեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30