«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշելով, որ միջադեպերն անխուսափելի են` վարչապետն ասաց. – «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի միջադեպերի քանակը լինի շատ քիչ, եւ իհարկե ցանկալի է, որ բացառվեն նման միջադեպերը: Բայց երբեմն դա անհնարին է անել, որովհետեւ նաեւ մեր գործընկերները պետք է մեզ օժանդակեն, աջակցեն… պրովոկացիաներ պետք չէ անել եւ այլն, եւ այլն»:
Տիգրան Սարգսյանի կարծիքով` այս տարի նախընտրական վիճակը հանգիստ է:
«Մենք մտադիր ենք հաղթել այս ընտրություններում եւ տեսնում ենք, որ ժողովուրդը մեզ աջակցում է», – շարունակեց վարչապետը: – «Մենք էլ պարտավոր ենք մեր այդ կեցվածքը` կայուն, ամուր, հավասարակշռված, պահպանել մինչեւ ընտրությունների ավարտը, ինչը եւ անելու ենք: Լինելու ենք շատ համբերատար, պրովոկացիաները մեզ վրա չեն ազդելու, ոչ մի ցինիկ հայտարարություն, ոչ մի վիրավորանք մեզ հունից դուրս չեն բերելու»:
Տիգրան Սարգսյանի խոսքով, այս տարի հավասար հնարավորություններ են ստեղծված բոլոր կուսակցությունների համար. – «Կարծում եմ կհամաձայնեք, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, շատ ավելի հավասար պայմաններ են ստեղծված բոլոր կուսակցությունների համար: Իշխանությունները, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ շատ ավելի լավ են պատրաստված ընտրություններին, դրա համար տարբեր տիպի էքսցեսները, պատահարները շատ ավելի քիչ են»:
Կարդացեք նաև
Նարե Ստեփանյան
Ազատություն» ռադիոկայան