Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ իմ նկատմամբ ձեռնարկված տմարդի վերաբերմունքի մասին

Ապրիլ 18,2012 16:40

Ապրիլի 11-ին մեր բնակարան է այցելել ոստիկանության Գորիսի տեղամասային տեսուչ Էդիկ Էլյազյանը և կազմել արձանագրություն, որ ես գտնվում եմ Երևան քաղաքում և նույն օրը ժամը 14-ից մինչև 19-ը վերջինիս գլխավորությամբ, մարզպետի կնոջ եղբոր մասնակցությամբ, մի խումբ ոստիկաններ 6 ավտոմեքենաներով շրջափակել են մեր բնակելի շենքը ու շահարկվող հողատարածքը, և առանց մեր ընտանիքի անդամներից որևիցե մեկին տեղյակ պահելու` բարբարոսաբար ջարդել հողատարածքի դուռը, ցաքուցրիվ արել 60մ երկարությամբ մետաղյա ցանկապատը, շուրջ 25 մետաղյա բետոնապատված հենակները, մանր թփուտավոր ծառատեսակները և այդ ջարդուփշուր արած գույքը լցրել շենքի բակ: Համոզված լինելով, որ առաջիկա օրերին նման անօրինական, բարբարոսական քայլ է նախաձեռնվելու նաև հողամասում՝ իմ կողմից տնկված և մշակվող, 55 տարվա վաղեմություն ունեցող, իմ սեփականությունը հանդիսացող ծառերի նկատմամբ, անմիջապես դիմել եմ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին` խնդրելով իր հանձնարարությունը՝  իմ անձնական սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ իրականացնելու, ոստիկանության աշխատողի լիազորությունները չարաշահելու համար «բարբարոս» օպերացիա կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու և միաժամանակ խնդրել հողամասի ծառերի նկատմամբ սպասվող նմանատիպ օպերացիան կանխելու համար:

Ապրիլի 14-ի առավոտյան ծեգին, քաղաքապետարանի բարեկարգման և աղբահանության տեղամասի պետ Սերյան Գևորգյանը` մարզպետի կնոջ եղբոր գլխավորությամբ, զինված քանդող-բարձող «բուլդուզերով», կրկին առանց ինձ տեղեկացնելու, ապօրինաբար և բարբարոսաբար սկսել են ծառերի արմատախիլ անելու աշխատանքները: Վայրագությունը դադարեցնելու համար անմիջապես դիմել եմ ոստիկանության բաժնի պետի տեղակալ Կարո Միրզոյանին, որը բացահայտ մերժել է օգնել ինձ: Այնուամենայնիվ, ինձ հաջողվել է գործընթացը դադարեցնել` գետնին տապալված թողնելով արմատախիլ արված 6 պտղատու ծառեր և տասնյակ թփուտավոր ծառատեսակներ` արդյունքում ոչնչացումից փրկելով 45 հատ 25-30 տարեկան պտղատու ծառեր: Այնուհանդերձ, ամեն վայրկյան վտանգ կա, որ կրկին բարբարոսական ներխուժում կիրականացվի և իմ սեփականությունը հանդիսացող ծառերը կոչնչացվեն:

Նախապատրաստվում են նյութեր` ոստիկանության, բարեկարգման և աղբահանության տեղամասի աշխատողներին և մյուս մեղավոր անձնավորություններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Մարտին Մայսուրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30