Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն վիրավորվա°ծ է ԲՀԿ-ից (Տեսանյութ)

Ապրիլ 18,2012 16:34

Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց՝ չորս կուսակցությունների մասնակցությամբ ձևավորված միջկուսակցական շտաբը, որն ըստ այդ կուսակցություններից որոշների՝ ձևավորվել է հենց ՀՀԿ-ին վերահսկելու համար, արդյունավետ կգործի՞: Պատգամավորը պատասխանեց.  «Շտաբներով չէ, որ ընտրությունները պիտի վերահսկվեն: ՀՀԿ-ի դեմ որևէ բան լինել չի կարող, քանի որ ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների երաշխավորը հենց ՀՀԿ-ն է: Մենք ինքներս ունենք առաջարկներ և կոնկրետ գործողություններ այս առումով, արդեն իսկ ձևավորվել են մարմիններ և առաջիկայում հասարակությունը կհամոզվի, թե ընտրությունների վերահսկման որ մեխանիզմն է ավելի արդյունավետ»:

Մեր հարցին՝ միջկուսակցական շտաբ ձևավորած չորս կուսակցություններից ԲՀԿ-ից՝ որպես կոալիցիոն գործընկեր, ՀՀԿ-ն վիրավորված չէ°, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ վիրավորված լինել- չլինելու խնդիրներ չպիտի դիտարկվեն: Խնդիրները պետք է դիտարկվեն  քաղաքական տրամաբանության և անտրամաբանության շրջանակներում: Իսկ մնացած դեպքերում քաղաքական ուժն ինքն իր ճակատագրի և գործողությունների տերն է, իսկ գնահատողը և արդյունքներն ամփոփողը հասարակությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30