«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը պատրաստվում է դիմել վարչապետին ու նախագահ Սերժ Սարգսյանին Թեղուտում «Վալեքս» ընկերության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված գյուղացիների հարցով:
«Չեմ ուզում «Վալեքսի» ղեկավարին որեւէ բան ասել, եթե նա բնությունը մորթոտում է, նշանակում է՝ մորթոտում է մարդկանց: Այս գործով մեղավորը հանրապետության նախագահն է ու վարչապետը: Վերջապես Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին քաղաքացի՞ է, թե՞ կենսաբանական օբյեկտ, որը իրավունքներից զուրկ է»:
Մինչ նախագահին դիմելը, պարոն Սանասարյանը դեպքը իր ուշադրության կենտրոնում է պահելու: Նա ասաց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն, «Վալեքս» ընկերության տնօրենը ծեծված գյուղացիներին ասել է, որ ծեծողներին ազատել է աշխատանքից ու փոխարենը նրանց է աշխատանքի վերցնելու. «Մարդկանց ինչ աստիճանի են իջեցրել, որ լռեցնեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ