Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով Թեղուտի բնակիչների եւ «Վալեքս» ընկերության աշխատակիցների միջեւ վեճի մանրամասները՝ Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը պատմեց, գյուղի տղաներից մեկը մեքենայով անցնելիս փոշի է բարձրացրել, ինչի պատճառով սկսվել է վեճը: Այն արդեն հարթվել էր, բայց ընկերության աշխատակիցն ավելի ուշ վերադարձել է վեճը շարունակելու՝ արդեն գործընկերների հետ. «Ալավերդուց իրենց անվտանգության աշխատակիցներն են եկել, երեւի ինչ-որ մեկը կանչել էր նրանց, ու արդեն ծեծկռտուք է դարձել»:
Պարոն Մելիքսեթյանը վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե թեղուտցիների ու ընկերության աշխատակիցների միջեւ վիճաբանություն է առաջացել այն բանից հետո, երբ բնակիչներն ահազանգել են պայթեցումների հետեւանքով իրենց տների քանդվելու մասին. «Նման բան չկա, բորբոքված մարդիկ են , ամեն մեկը մի բան է ասում, մեծ մասն էլ անպատասխանատու հայտարարություններ են անում: Վնասված տուն, իրոք, չկա»:
Գյուղապետն ասաց, որ «Թեղուտի պաշտպանության» խումբը երեկ այցելել է գյուղ, հետաքննել. «Բնակչության մեծամասնությունն էլ ասաց, ես էլ ասացի, որ ձեր օգնության կարիքը չունենք, եւ Թեղուտն ապացուցեց, որ ինքն ի վիճակի է իր հարցերը լուծելու: Այս ամենին ոչ քաղաքական, ոչ բնապահպանական ուղղվածություն չպետք է տալ»:VOICE005
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ