Էջմիածնի կենտրոնական հրապարակում ուշացումով սկսվեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը ընտրողների հետ: Կոնգրեսի թիմին Էջմիածնում դիմավորողներ չկային: Հանդիպմանը ներկա էին հազիվ 50 մարդ:
Ըստ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի՝ հավաքվածների սակավությունը պայմանավորված է նրանով, որ իշխանություններն ահաբեկում են տեղի բնակիչներին: Բայց Aravot.am-ի հետ զրույցներում հավաքվածներից մի քանիսը հավաստիացրին, որ նման մեթոդներ իրենց նկատմամբ չեն կիրառվել:
Արամ Մանուկյանը իր ելույթով հավաքվածներին կոչ արեց, որպեսզի քվեարկեն այդ ընտրատարածքներում ՀԱԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների օգտին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ