Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն չի ուզում տեսնել որպես կառավարության նոտարական գրասենյակ (Տեսանյութ)

Ապրիլ 18,2012 15:54

Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանը նոր խորհրդարանում ճանապարհին քարեր, սարեր , դարեր հաղթահարող պատգամավորների է ուզում տեսնել. «Դպրոցից ենք սովորել, ուզում եմ տեսնել, չեմ տեսնում ոչ ոքի»: Հավելեց նաեւ. «Կցանկանայի տեսնել խորհրդարան, որտեղ պատգամավորը հասանելի կլինի իր ընտրողին, կհասկանա օրենքներից, կլինի պրոֆեսիոնալ: Չեմ կարծում, որ այս խորհրդարանը կնմանվի նախորդին՝ լինելով կառավարության նոտարական գրասենյակ կամ ինչ-որ վարչություն, որտեղ պարզապես հաստատվում էին օրենքներ»:

Պարոն Խաչատրյանն այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր ու լրագրողներից մեկի հարցին՝ թե ԲՀԿ-ն հիմա բարձրացնում է հարցեր, որոնք կոալիցիայի մեջ լինելով կարող էր բարձրացնել ու լուծել ավելի վաղ՝ պատասխանեց. «Բարգավաճ Հայաստանը» եւ մյուս կոալիցիա կազմող կուսակցությունները  տնտեսական քաղաքականության ստրատեգիան չեն մշակել, մշակում էր իշխող մեծամասնություն ունեցող կուսակցությունը: Մենք բազմիցս ենք ականատես եղել՝ այս կամ այն հարցերի շուրջ ինչպես էին քվեարկությունը բոյկոտում «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», բայց օրենքները միեւնույնն է՝ անցնում էին»:

Պարոն Խաչատրյանը կարծիք հայտնեց նաեւ, որ սխալ է մեծամասնություն կազմող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել. «Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի կոալիցիա կազմել այն քաղաքական ուժի հետ, որը մեծամասնություն է, բոլորը պետք է մնան ընդդիմություն, որ կարողանան շնչել մեծամասնություն կազմած քաղաքական ուժի թիկունքից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30