Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «ՀՀԿ-ն դուրս է մրցակցությունից»

Ապրիլ 18,2012 15:16

«Լիահույս ենք, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո կշարունակենք մնալ քաղաքական առանցք»,-այսօր հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը և հավաստիացրեց, որ հանդուրժողականության և փոխադարձ երկխոսության շրջանակներում քարոզարշավ կազմակերպելու ակնկալիքները արդարացված են:

Aravot.am-ն այս կապակցությամբ հետաքրքրվեց՝ արդյոք հանդուրժողականության սահմաններում տեղավորվո՞ւմ է այն, որ արդեն բռնություններ են կիրառվում պատգամավորության թեկնածուների հանդիպումների ժամանակ:

Ա. Զաքարյանը պատասխանեց. «Եթե դա արվում է միտումնավոր՝ արդարացված չէ: Սակայն որոշ անհատներ փորձում են ինտրիգներ մտցնել սեփական քաղաքական շահից ելնելով: Պետք է հասարակությունը զգոն լինի և չենթարկվի սադրանքների»:

Քանի որ ՀՀԿ վերին օղակներում գտնվող գործիչներ տարբեր առիթներով հայտարարում են, թե այս պահին քաղաքական դաշտում ՀՀԿ-ին արժանի մրցակից չկա, Aravot.am-ը պարոն Զաքարյանից հետաքրքրվեց՝ արդյոք չի՞ կարծում, որ այդ ինքնավստահությունը կհիասթափեցնի ընտրողներին: Նա պատասխանեց. «Բոլորն էլ արժանի մրցակիցներ են, սակայն ապագայի համար և հարց է, թե որ հարթության վրա: Քաղաքական կապիտալի տեսանկյունից ՀՀԿ-ն դուրս է մրցակցությունից, այն 20  տարի կրել է երկրի և ժողովրդի բեռը»: Հարցին՝ արդյո°ք իրենց կոալիցիոն գործընկերները չեն կրել այդ բեռը, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ինչպես կարծում է Վարդան Օսկանյանը՝ չեն կրել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30