Լրահոս
Օրվա լրահոսը

Գերիշխող չկա 5 պարենային ապրանքների շուկայում

Ապրիլ 18,2012 15:09

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարենային 5 ապրանքների շուկայում ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու տնտեսվարողների գերիշխող դիրք գրավել-չգրավելու հարցը:

Ըստ ՏՄՊՊՀ-ի, բնական հյութերի, երշիկեղենի, մակարոնեղենի, գինու եւ կոնյակի շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերություն չկա:

Հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության համաձայն՝  բնական հյութերի շուկայում 2011 թվականին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից  իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում», «Կոկա -Կոլա ՀԲՔ Արմենիա» և «Սիս Նատուրալ» ընկերությունները, սակայն այս շուկայում, ըստ հանձնաժողովի, գերիշխողներ չկան:

Երշիկեղենի արտադրության և իրացման ոլորտում գործունեություն են իրականացրել 43 տնտեսվարողներ, որոնցից «Մուշ», «Աթենք», «Բեկոն Պրոդուկտը» առավել մեծ մասնաբաժին ունեն շուկայում: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությամբ` շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան եւ գերիշխողներ չկան: Մակարոնեղենի շուկայի ուսումնասիրության արդյունքում էլ հանձնաժողովը պարզել է, որ ապրանքային այս շուկայի կենտրոնացվածության մակարդակը ցածր է: Այստեղ գործում են 95 ընկերություններ:

Գինու շուկայում էլ գերիշխողներ չկան: Ուսումնասիրված 41 ընկերութունների մեջ, ըստ  ՏՄՊՊՀ-ի, շուկայի մեծ բաժինը զբաղեցնում են «Պռոշյանի կոնյակի գործարանը»` 22,60 %, «Վեդի ալկոն»`16,68 %, «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»` 14,22 %: Տեղական կոնյակի շուկայում էլ իրացման առավել խոշոր ծավալներ ունեն «Երևանի կոնյակի գործարանը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30