Ըստ Կրթության եւ գիտության նախարարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 18.04.2012թ. 59-Ա1 հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով դադարեցվել է “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի ղեկավար Ս. Զոլյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում:
«Առավոտի» կողմից հավելենք, որ այս պահին ԿԳՆ շենքի առջեւ ցույց են անում Բրյուսովի անվան ուսանողները՝ վանկարկելով. «Աշոտյան, իջիր», «Ազատ, անկախ Բրյուսով» ու սպառնում սկսել դասադուլ՝ իրենց «բռնաբարված իրավունքները» վերականգնելու համար: Ըստ ցույցի կազմակերպիչների՝ իրենք Բրյուսովի ինստիտուտ կմտնեն միայն Սուրեն Զոլյանի ղեկավարությամբ: