Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մենք սպասում ենք վարչապետի պատասխանին, թող իզուր չարդարանան»

Ապրիլ 18,2012 14:47

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց` արդեն ստացե՞լ եք ոստիկանությունից պատասխան նամակը, որ իրենք միասնական շտաբին չեն տրամադրելու երկրից բացակա ընտրողների ցուցակը: Երեկ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը վստահեցրել էր, որ արդեն պատասխանն ուղարկել են եւ չեն պատրաստվում նման տեղեկություն տրամադրել, քանի որ սխալ հասցեով են դիմել, պետք է դիմեին Ազգային վիճծառայություն: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ոչ մի պատասխան էլ իրենք դեռ չեն ստացել. «Մենք նաեւ վարչապետին ենք դիմել եւ նման արդարացման հիմք չկա, թող իզուր չարդարանան: Պետական այլ մարմինների աշխատանքը համակարգում է վարչապետը, ուստի նա կարող է պատասխանել: Մենք անհամբեր սպասում ենք վարչապետի պատասխանին»:

Մեր դիտարկմանը, որ ոստիկանության գնդապետը վստահեցրեց, որ վիճծառայությունը տվյալները կամփոփի միայն 2012-ի հոկտեմբերին, ուստի վարչապետն ամենայն հավանականությամբ այդպես կպատասխանի, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Եթե դուք այդքան մոտ եք վարչապետի հետ ու գիտեք ինչ է նա պատասխանելու` դա ուրիշ հարց է, բայց եկեք ենթադրություններով չառաջնորդվենք: Թող մեզ պատասխանի`կտեսնենք՝ ինչպես կարձագանքենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30