Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժիկ Առաքելյան. Ունենք վտանգված 245 հուշարձան

Ապրիլ 18,2012 14:44

«1972 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը ընդունել է «Մշակութային եւ բնության համաշխարհային ժառանգության պահպանման կոնվեցիան՚, իսկ 1982 թվականին ICOMOS-ի (Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ) առաջարկությամբ, ապրիլի 18-ը նշվում է Հուշարձանների ու  տեսարժան վայրերի միջազգային օր: Հայաստանը կոնվեցիային միացել է 1993 թվականի սեպտեմբերի 5-ին՚,- այսօր ՙԵրկու երես՚ ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ նշեց մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը:

Իսկ այդ կառույցի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի համար, ապրիլի 18-ը  ուղղակի մասնագիտական տոն է: Պարոն Փիլիպոսյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանում նկատում է հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրվա հանդեպ մարդկանց հետաքրքրության պակաս: Նաեւ հավելեց. ՙՊաշտպանության նախարարության հետ կնքվել է բանակ-մշակույթ-կրթություն խորագրով պայմանագիր: Դրանով փորձել ենք զինծառայողներին ներգրավել հուշարձանների մաքրման ու պահպանման գործին՚:

Խոսելով այդ ոլորտում առկա խնդիրների մասին, Սերժիկ Առաքելյանը փաստեց՝ ունենք առավել վտանգված 245 հուշարձան. ՙՄեզ հարցնում են՝ դուք գիտեիք, որ նման խնդիր կա: Մենք ասում ենք՝ այո, գիտենք, բայց հնարավորություն չունենք՝ ինչ-որ բան անել: Եթե մասնավոր կազմակերպությունները, բարերարները օգնեին, շատ լավ կլիներ: Հուսով եմ, որ տարեցտարի այդ հուշարձանների թիվը կնվազի՚:

Անդրադառնալով Փակ շուկայում իրականացվող շինարարական աշխատանքներին, պարոն Առաքելյանը ասաց, որ աշխատանքները դադարեցվել են:

 

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30