Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». Հմայակ Հովհաննիսյանն ակնհայտորեն նենգափոխել է փաստերը

Ապրիլ 18,2012 14:21

Այսօր Քաղաքագետների միությունում ընդդիմադիր երեք ուժերի միասնական շտաբի նիստում ՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վստահեցրել է, թե  ինքը երեկ խոսել է Խաչատուր Քոքոբելյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հետ, ու վերջիններս տեղեկացրել են, որ իրենք միասնական շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ դրված ստորագրությունը հետ չեն վերցնելու ու շարունակելու են մասնակցել շտաբի աշխատանքներին: Ավելին, Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, թե  Lragir.am կայքում տեղ գտած տեղեկատվությունը, ըստ որի՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը չի ցանկանում մասնակցել  միասնական շտաբի աշխատանքներին,  «միայն նրա անձնական կարծիքն է»:
Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այս առնչությամբ հայտարարեց, թե Հմայակ Հովհաննիսյանն ակնհայտորեն նենգափոխել է փաստերը. «Ես հենց նոր խոսեցի Ալեքսանդր Արզումանյանի հետ, եւ նա ասաց, որ երեկ երեկոյան Հմայակ Հովհաննիսյանի հետ փողոցում պատահաբար հանդիպել են, բայց այդ խոսակցության ընթացքում որեւէ նման հարց չի քննարկվել: Մեզ համար տարօրինակ է, թե ինչից ելնելով է Հմայակ Հովհաննիսյանը «Ժառանգության» ներկայացուցիչների անունից նման հայտարարություն արել:
Ինչ վերաբերում է միասնական շտաբի գործունեությանը մասնակցել-չմասնակցելուն, ապա՝ «Ժառանգության» նախընտրական շտաբի կողմից ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ մեր հայտարարությունը մնում է ուժի մեջ: Այնտեղ հստակ նշվում է, թե ինչ պայմանների առկայության դեպքում «Ժառանգությունը» կարող է մասնակցել այդ շտաբի գործունեությանը, եւ այդ իմաստով Lragir.am-ին տված Ռուբեն Հակոբյանի  հարցազրույցը ամբողջովին տեղավորվում է մեր արած հայտարարության շրջանակներում»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30