Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եք դատախազին «զաստավիտ» անում

Ապրիլ 18,2012 14:12

Արսեն Արծրունի

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, այսօր արտագնա դատական նիստ էր հրավիրել արդարադատության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Պետք է լսվեր ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դիմումը՝ իր վերաբերյալ 1996թ. Դեկտեմբերի 10-ին դատավճիռը Քրեական օրենսգրքի նոր փոփոխություններին համապատասխանեցնելու եւ վերանայելու պահանջով: Մեղադրող կողմը, որը ներկայացնում էր դատախազ Ալեքսան Մուրադյանը, ուժեղացրել էր իր մարտավարությունը, ընդգրկելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանին: Վերջինս միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ծանոթանա  գործի նյութերին:

Երբ Արսեն Արծրունու ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին խնդրեց, որպեսզի դատախազները իրենց առարկությունները ներկայացնեն նշանակվելիք դատական նիստից մեկ օր առաջ, այդ ժամանակ դատախազ Մուրադյանը ասաց. «Ի՞նչ եք զաստավիտ անում: Կարող ա՝ մենք ենք՝ բանավոր ենք առարկում»:

Դատական նիստը նշանակվեց մայիսի 2-ին, ժամը 12.00-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30