Ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ հայտնի դարձավ, թե ինչ տեսք ունի Լոնդոն 2012-ի ջահը:
Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դիզայնը մշակել են Լոնդոնի բնակիչներ Էդվարդ Բերբերը եւ Ջեյ Օսգերբին: Ջահը պատրաստված է ալյումինի տարբեր ձուլվածքներից: Նյութն ընտրվել է ամրության ու թեթեւության համար: Ջահն ունի ութ հազար անցք` նույնքան, որքան մարդ մասնակցելու է դրա փոխանցավազքին: Բայց այդ անցքերը նաեւ այլ նշանակություն ունեն. դրանցով դուրս է գալու կրակի ջերմությունը:
Եռանկյունաձեւ ջահը ունի 80 սմ երկարություն եւ կշռում է 800 գրամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև