«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին, որն անընդհատ հայտնվում է սկանդալային պատմությունների կիզակետում, ամուսնանում է:
Ֆուտբոլիստի ընկերուհին` Ռաֆաելա Ֆիկոն, լրատվամիջոցներին հայտարարել է, թե իրենք պատրաստվում են իրենց հարաբերություններն օրինականացնել ամուսնությամբ: «Չեմ հասկանում` ինչի՞ մասին եք խոսում, երբ ասում եք, թե մեր հարաբերությունները մոտեցել են ավարտին: Ինչպե՞ս կարելի է նման բաներ ասել: Մենք ամուսնանում ենք, եւ հարսանիքը կլինի մոտ ժամանակներս: Եվ եթե դեմ չե՞ք, թույլ տվեք օրը չասել», – հայտարարել է Ռաֆաելան լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Վերջերս «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին սկանդալիստ ֆուտբոլիստին խորհուրդ էր տվել խելքը գլուխը հավաքել: Եվ որպես իմաստուն իտալացի, առաջարկել, որ ամուսնանա: Ռաֆաելայի խոսքերով՝ Մարիոն լսել է մարզչի խորհուրդը եւ դա նպաստել է, որպեսզի իրենք շուտ ամուսնանան:
Աշոտ Հակոբյան
Կարդացեք նաև