Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային մրցունակության բարձրացման նպատակով կառավարությունը փոխել է իր շեշտադրումները

Ապրիլ 18,2012 13:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի 2011-2012 թվականների Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն  ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը: «Ազգային մրցունակության բարձրացմանն  ուղվված կառավարության  միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից  անցնել միկրո միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ տեսակետից արդյունաբերական ճյուղային քաղաքականությունը, որը միտված է արտահաննման ծավալների ավելացմանը, դրա վառ օրինակներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ նախկինում պետությունների և կառավարությունների պարտականությունները կայանում էր նրանում, որ նրանք պետք է ստեղծեին բիզնեսի համար բարենպաստ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ և այդ շուկայական կանոնների դեպքում մրցակցությունը կբացահայտեր, թե որոնք են առաջնահերթ ճյուղերը, ինչպես նաև մրցակցության մեջ կայացած, ուժեղ և թույլ ձեռնարկությունները: «Այսօր շեշտադրումները փոխվել են և կառավարությունները իրավունք չունեն բավարարվել միայն միջավայրի վրա շեշտադրումներ կատարելով, նրանք պարտավոր են նաև միկրո մակարդակում աջակցություն ցուցաբերել բիզնեսի ներկայացուցիչներին, այսինքն` կառավարությունները պետք է լինեն պրոակտիվ նաև այդ միկրո մակարդակում», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով` տնտեսության կարգավորումը  պետություն-մասնավոր համագործակցության մեջ է, ինչի համար պետությունը պարտավոր է ստեղծել նոր հարթակ, որտեղ փոխադարձ պարտավորությունները պետք է լինեն երկուստեք հստակ: «Այդ իսկ պատճառով մասնավոր հատվածի հետ ստեղծվել է մի հարթակ, որը ճյուղային արդյունաբերական քաղաքականությունն իրականցնելիս լեգիտիմություն է հաղորդում կառավարության որոշումներին: Այդ հարթակում ձեռք են բերվում հստակ պայմանավորվածություններ, որտեղ և մասնավոր հատվածի, և կառավարության համար հստակ են, թե ինչ գործառույթներ և պարտավորություններ են իրականացնելու կողմերը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ այդպիսի պայմանավորվածությունները պայմանագրերի տեսքով պարտավորեցնում են մասնավոր հատվածին իրականացնել ներդրումներ: «Սա նոր երևույթ և շեշտադրում է մեր տնտեսական քաղաքականության մեջ: Մենք այս ուղղությամբ շարժվում ենք առաջ` գիտակցելով, որ սա մի ճանապարհ է, որը կարող է էապես բարձրացնել մեր տնտեսության մրցունակությունը»,- նշել է վարչապետը:

Ազգային մրցունակության զեկույցը, վարչապետի կարծիքով՝ հնարավորություն է տալիս համետատության մեջ` տարածաշրջանային կամ համաշխարհային կտրվածքով, տեսնել ՀՀ-ի ընդհանուր  պատկերը, բացահայտել մեր երկրի մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաև ճշգրիտ  գնահատել այն միտումները, որոնք կարող են էապես ավելացնել մեր երկրի մրցունակությունը:

Համաձայն զեկույցի՝ Հայաստանի մրցունակության կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005 թվականից ի վեր, 2011-ին վերափոխվել է դրականի՝ արտացոլելով կառուցվածքային փոփոխությունները: 2011-ին Հայաստանն զգալիորեն բարելավել է իր մրցունակության դիրքը 2010-ի Մրցունակության համաշխարհային զեկույցի ուսումնասիրության համեմատ:  Նախորդ տարի մրցունակության կատարողականով Հայաստանն զբաղերցրել է 92-րդ տեղը 142 երկրների մեջ՝ 2010-ի արդյունքների համեմատ իր դիրքի 6 միավորով բարելավման և ընդհանուր գնահատականի 4 տոկոսանոց աճի արդյունքում:

Ըստ զեկույցի՝ 2008-ից դիտվող անկման միտումների համատեքստում 2011-ին գրանցվել է 4,6 տոկոս խոստումնալից աճի տեմպ, ինչի արդյունքում ստեղծվել են հետագա տնտեսական աճի ապահովման լավ հիմքեր: 2011-ն առաջին տարին էր, երբ մրցունակության և տնտեսության կատարողականի ցուցանիշները Հայաստանում փոխվել են նույն ուղղությամբ, ինչը կարող է մատնանշել անցում տնտեսական իրականության առավել հավասարակշռված վիճակի: Զեկույցն արձանագրել է, որ համեմատ այլ երկրների՝ Հայաստաննը համարվում է ամենացածր պարտք ունեցող երկրներից մեկը, որի արտաքին պարտքի սպասարկման գործընթացը գտնվում է կառավարելիության մակարդակում:

Զեկույցում նշվում է նաև, որ  2010-2011 թթ.-ին անցում է կատարվել առավել  նախաձեռնողական, համագործակցող քաղաքականության: Այս ընթացքում մեր երկիրը գրանցել է նաև ներդրումների տպավորիչ աճ. Հայաստանի ՀՆԱ-ում համախառն կապիտալի կուտակման մասնաբաժնի ցուցանիշով մեր երկիրը գտնվում է առաջատար երկրների շարքում:   

Զեկույցը պատրաստել և հրատարակել են «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական  կենտրոնը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությությունը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30