Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ՀՀԿ բանավեճը» նոր փո՞ւլ է մտնում

Ապրիլ 18,2012 13:24

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «նախաձեռնած» ԲՀԿ-ՀՀԿ բանավեճը նոր փուլ է մտնում: Օսկանյանի՝ գործող կառավարության հասցեին հնչեցրած վերջին քննադատության առիթով ՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մելիքյանի՝ ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքներին երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանեց ԲՀԿ համամասնական ցուցակի 148-րդ հորիզոնականը զբաղեցնող Արսեն Մկրտչյանը: «Շատ ավելի ծանրակշիռ է լինել ԲՀԿ-ի շարքային անդամ, քան ՀՀԿ-ի 110-րդ, 114-րդ կամ որեւէ այլ՝ ոչ կոռեկտ, ագրեսիվ, սեփական հայրենակիցների դեմ անհանդուրժողականությամբ լցված թեկնածու: Ուզում եմ ընդգծել, ՀՀԿ-ի որոշ պատգամավորներ անձնական զինանոցում չունենալով ինտելեկտուալ պաշար, քաղաքավարության եւ ցիվիլ բանավեճի ունակություն՝ հարկադրված գործածում են իրենց միակ ունակությունը՝ մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնելը: Թող ժողովուրդը հետեւություններ անի այդ թեկնածուների մասին»,- ասաց նա:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30