Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հայրենի Վանաձորում երեկ կազմակերպել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բենիամին Սմեխովի երեկույթը, որին ներկա է եղել մարզի մտավորականությունը: Հանդիպումից հետո վարչապետը չկորցնելով պահը՝ ուզածի պես քարոզել է ՀՀԿ-ի օգտին: «Առավոտի» աղբյուրները պնդում են, որ Վանաձորում Սմեխովի համերգը մեծ արձագանք է ունեցել, քանի որ վերջինս, բացի Երեւանից, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի այլ քաղաքներում երբեւէ համերգներ չի ունեցել:
«Առավոտ» օրաթերթ