Երեկ խոսակցություններ էին շրջանառվում, որ կոմունիստ Խորեն Սարգսյանը, ով մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել է թիվ 24 ընտրատարածքում, ինքնաբացարկ է հայտնել: Հիշեցնենք, որ ըստ խոսակցությունների՝ Թռչունիչին սատարում է ԲՀԿ-ն, իսկ նրա մրցակիցն է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: «Առավոտի» հետ զրույցում Խորեն Սարգսյանն ասաց, որ իրեն ճանաչողներն անմիջապես հասկանում են, որ այդ խոսակցությունները հերյուրանք են. «Խորեն Թռչունիչը կամքի տեր մարդ է ու իր ժողովրդին սիրում է: Ես շարունակելու եմ իմ պայքարն իմ հայրենի Մարտունիում՝ մինչեւ վերջ: Ավելին, հաղթելու եմ: Ես պայքարելու եմ ընտրվելու համար եւ ծառայելու եմ այն ժողովրդին, որն ինձ ձայն է տալիս: Ես իրավունք չունեմ իմ ընտրողների ձայնը, խոսքը գետնովը տալու»: Ասաց նաեւ, որ այն եռանդը, ինչ որ տեսել է իր ընտրողը իր նախկին պառլամենտական աշխատանքում, այժմ կրկնապատկելու է, անելու է ամենը, որ մեր ժողովուրդն ավելի լավ ապագա ունենա:
«Առավոտ» օրաթերթ