Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օսկանյանը՝ Ծառուկյանի զենքի մասին

Ապրիլ 18,2012 12:49

Այսօր լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրողների հետ գնում է զինված՝ ԲՀԿ ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Չեմ ուզում դա մեկնաբանել: Տեսել եմ, իհարկե, ես կարծում եմ՝ սրանից մեծ բան չպետք է սարքել: Հայաստանում եթե օրինական զենք ունես, քո իրավունքն է դա կրել կամ չկրել: Այդ օրը պարոն Ծառուկյանի որոշումն է եղել այդպես գնալ ընտրարշավի»: Հարցին՝ այսինքն, այդուհանդերձ զե՞նք է եղել եւ ո՞չ հեռախոս՝ պարոն Օսկանյանը պատասխանեց. «Գիտեք, նկարներից դատելով՝ ինչ որ ես տեսա, կարծում եմ, որ զենք է»:

Aravot.am-ը փորձեց ճշտել՝ բայց այսօր կարիքը կա՞ զենքով ընտրարշավի գնալու, նա իրեն անվտանգ չի՞ զգում՝ պրն Օսկանյանը պատասխանեց. «Դա պարոն Ծառուկյանին հարցրեք, բայց ես իսկապես դրա մեջ մեծ բան չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30