Չինաստանի օլիմպիական հավաքականները հրաժարվել են խոզի, տավարի եւ ոչխարի միս օգտագործելուց:
Նրանք զգուշանում են այն բանից, որ դրանց բաղադրությունում կարող են լինել այնպիսի նյութեր, որոնք դոպինգ ստուգումներում դրական արդյունք կտան: Մասնավորապես, ջրային մարզաձեւերի հավաքականները մսեղեն չեն օգտագործում արդեն 40 օր, չնայած Լոնդոնի օլիմպիական խաղերի մեկնարկին դեռ շուրջ 100 օր կա: Նրանք օրգանիզմի` սպիտակուցների պահանջը լրացնում են ձկնեղենով եւ պրոտեինի հատուկ հավելումներով:
Չինաստանում մշտապես սկանդալային հաղորդումներ են լինում այն մասին, որ սննդարդյունաբերողներն օգտագործում են քիմիական տարբեր նյութեր, որոնք լավացնում են արտադրանքի համը, բայց նաեւ նպաստում են մկանների արագ աճին: Իսկ դա հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունները կարող են արգելված խթանիչների օգտագործում համարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ