Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյան. «ՀՀ նախագահը հանդուրժողականության կոչ է անում, բայց այս պահին կարծես թե դրանք արհամարհվում են»

Ապրիլ 18,2012 12:40

Այսօր Քաղաքագետների միությունում միասնական շտաբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանն անդրադարձավ ՀԱԿ-ի քարոզչության ժամանակ իշխանության ստեղծած խոչընդոտներին, քիթ ջարդելու դեպքին. «Այդ տեղեկություններն ինձ էլ են հասել ե՛ւ մամուլից եւ անձնական շփումներից: Ցավալի երեւույթներ են, կարծում եմ, որ հնարավորին չափ արագ պետք է դատապարտվեն եւ կանխվեն, որովհետեւ այդ բոլորը վերջիվերջո ստվեր են գցելու ընտրությունների ե՛ւ արդարացիության, եւ՛ արդյունքների վրա: Երբ որոշ պատգամավորության թեկնածուների աշխատանք խոչընդոտվում է՝ նշանակում է՝ հավասար պայյմաններ չեն ստեղծվել, եւ, բնականաբար, արդյունքների վրա է ազդելու: Սրանք իմ կարծիքով մանր բաներ են, պետք է խուսափել, այս բոլորը կլինի նաեւ մեր շտաբի ուշադրության կենտրոնում, հավանաբար նաեւ հայտարարություն կլինի: Այնպես որ, հնարավորինս արագ պետք է արձագանք տալ, որպեսզի կանխվեն եւ իզուր տեղը ստվեր չգցվի արդյունքների վրա»:

Հարցին՝ ՀՀ նախագահը հանդուրժողականության կոչ էր արել, մինչդեռ Մալաթիայի դեպքերն այդ կոչի ֆոնին ինչպե՞ս կգնահատեք՝ պարոն Օսկանյանը պատասխանեց. «Իրավապահ մարմինները պետք է շատ արագ զբաղվեն այդ խնդիրներով, միայն 7-րդ ընտրատարածքի դեպքը չի: Ստիպողաբար Արմավիրում թեկնածությունից հրաժարվելու դեպք կա, իրավապահ մարմինները պետք է իրենց գնահատականը տան: Ես ուրախ եմ, որ հանրապետության նախագահը հանդուրժողականության կոչ է անում, բայց այս պահի դրությամբ կարծես թե դրանք արհամարհվում են: Հուսով եմ, մարդիկ կլսեն նախագահի կոչը, մեր բոլորի կոչը: Իսկապես հանդուրժողականությունը շատ կարեւոր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30