Բրազիլիայի Պորտու-Ալեգրի քաղաքի դաշնային քրեական դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Ռոբերտո դե Ասսիս Մորեյրային` ֆուտբոլի համաշխարհային աստղ Ռոնալդինյոյի ավագ եղբորը, որը նաեւ նրա իմպրեսարիոն է:
Ռոբերտոն մեղավոր է ճանաչվել ֆինանսական խարդախությունների մեջ: Մասնավորապես, նա խուսափել է հարկերը վճարելուց եւ Շվեյցարական բանկերից անօրինական ճանապարհով $ 800 հազարը գերազանցող գումարներ է փոխանցել այլ հաշվեհամարներ: Սակայն Ռոբերտոն դեռ դատարանի վճիռը բողոքարկելու ժամանակ եւ հնարավորություն ունի:
Չնայած այդ պատկառելի գումարին, դատարանը նրա նկատմամբ պատժի ամենամեղմ ձեւն է կիրառել, ըստ որի, կալանավորը կարող է որոշակի պայմաններով լքել բանտի տարածքը:
Ռոբերտոն իր աստղային եղբոր պես ժամանակին եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ անգամ հասցրել է հանդես գալ Շվեյցարիայի, Մեքսիկայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի ակումբներում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ