Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրեր՝ մեկնաբանություններով «ՉԻ»-ից

Ապրիլ 18,2012 12:31

Օրական մի գյուղ է վերանում

Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքռւմ միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացածների թիվը 27,5 հազարով ավելին է, քան Հայաստան ժամանածներինը։

«ՉԻ»-֊ Ամեն անգամ, երբ ընդդիմությունը հայտարարում է, թե այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը ջնջվելու է աշխարհի քարտեզի վրայից, իշխանություններն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ իբր ի՞նչ կարիք կա խտացնել գույները, ամեն ինչ կարգին է։ Հիմա եկեք այդ 27,5 հազարը բաժանենք 90 օրվա վրա։ Ստացվում է, որ Հայաստանից օրական արտագաղթում է 305 մարդ, այսինքն՝ օրական մի գյուղ: Պարզ ասած՝ ամեն բացվող օրվա հետ Հայաստանի քարտեզի վրայից մի ամբողջ գյուղ է ջնջվում։ Սա մենք չենք ասում, սա պաշտոնական վիճակագրությունն է ասում (այդ նույն վիճակագրության համաձայն, ի դեպ, Սյունիքում եւ Ղարաբաղում գյուղերի բնակչության միջին թիվը 250-270 է): Նշենք նաեւ, որ Հայաստանում կա մոտ 900 գյուղ։ Հիմա ինքներդ հաշվեք՝ Սերժ Սարգսյանը քանի՞ տարի պիտի մնա իշխանության, որ Հայաստանը վերջնականապես դատարկվի։ Թե՞ ճիշտն ամիսներով հաշվելն է (Սերժ Սարգսյանի իշխանությունը նկատի ունենք):

 

Կարգին աշխատատեղեր են

Նախօրեին Թեղուտ գյուղում «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության աշխատակիցները ծեծել են գյուղի երեք բնակիչների, որոնցից մեկին կոտրվածքներով տեղափոխել են Երեւան, մյուս երկուսն էլ մարմնական վնասվածքներով գտնվում են իրենց տներում:

«ՉԻ»- Սա, հիշեցնենք, այն նույն Թեղուտ գյուղն է, որի բնակիչները տեսախցիկների առջեւ գոռգոռում էին բնապահպանների վրա ու հրճվում, որ իրենց գյուղում անտառը հատվում է, հանքավայր է շահագործվում, ու իրենք աշխատատեղեն են ունենալու: այնպես որ, ամեն ինչ տրամաբանության շրջանակներում է. դե եթե կարելի է հանուն մի կտոր հացի թույլ տալ, որ ոչնչացվի դարավոր անտառը, ուրեմն կարելի է նաեւ թույլ տալ, որ օլիգարխների «ախրանան» քո գյուղի մեջ քեզ ծեծի: Պայմանով, իհարկե, որ ծեծը նյութապես փոխհատուցվի: Դե համ էլ՝ սա նոր երեւույթ չէ. գաղութարարները միշտ էլ ժամանակ առ ժամանակ պատժիչ գործողություններ են իրականացրել աբորիգանների նկատմամբ:

Մեծ հաշվով՝ խնդիրն այն է, որ Թեղուտը պիմա պիտի ընտրություն կատարի ժողովրդական երկու ասացվածքների միջեւ. կամ «որտեղ հաց՝ այնտեղ կաց», կամ՝ «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»:

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30