Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Վեզիրյան. «Ժառանգությունը» ՕԵԿ-ի ճանապարհն է բռնել

Ապրիլ 18,2012 12:25

  «Չեմ համարում, որ «Ժառանգությունը ընդդիմադիր քաղաքական ուժ է, որովհետեւ մի կուսակցություն, որը հայտարարում է, որ կոալիցիայի պատրաստ է համագործակցության, որը թաքուն հավաքվում է, ու որոշում է, որ քարոզարշավներին չեն քլնգելու իշխող Հանրապետական կուսակցությանը՝ ես, կներեք, այդ քաղաքական ուժին չեմ կարող համարել ընդդիմություն», – այսօր «Հայելի» ակումբում թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Անահիտ Բախշյանի հետ բանավեճում ասաց Գոհար Վեզիրյանը՝ պնդելով, որ ընդդիմադիր զանգվածը հաստատ տիկին Բախշյանի օգտին չի քվեարկելու:

Գ. Վեզիրյանի խոսքերով, ինքը մրցակցային առավելություն ունի նույն ընտրատարածքում առաջադրված բոլոր թեկնածուների նկատմամբ, որովհետեւ ընտրողները հոգնել ու հիասթափվել են բոլոր կուսակցություններից, իսկ իր՝ որպես անկուսակցական թեկնածուի առջեւ բոլոր դռներն են բացվում. «Ամեն հանդիպման, հենց իմանում են , որ անկուսակցական եմ , բոլոր դռները բացում են ու ասում՝ վայ, արի-արի, հազիվ գտնվեց մեկը, որ կուսակցական չէ ու նրան բախտ չի վիճակվել որեւէ մեկին խաբել: Ներկայանում եմ մարդ, որը 10 տարի է պայքարում է այս երկրում օրինականության հաստատման համար»: «Ո՞ր քաղաքական ուժի հետ,- հետաքրքրվեց տիկին Բախշյանը,- «Ստեփան Դեմիրճյանի հետ ես պայքարել, ՀԱԿ-ի հետ ես պայքարել ու այստեղ ասում ես՝ անկուսակցական ես… վաղն էլ «Ժառանգությունը» կարող է լինել»: Գոհարն էլ հակադարձեց. «Չէ, «Ժառանգությունը» շանս չունի, որովհետեւ ՕԵԿ-ի ճանապարհով է գնում»:

Տիկին Բախշյանը նշեց, որ ինքը ընտրազանգվածի խնդիր չունի, որովհետեւ առաջադրվել է մի տարածքում «որտեղ անչափ շատ սերմեր եմ ցանել, առողջ հունդեր, ջրել եմ, խնամել, նրանք դարձել են ընտրող եւ այնտեղ ունեմ շատ մեծ ընտրազանգված»:

Գ. Վեզիրյանն էլ ասաց, թե պատահական չէ, որ հենց իր պաստառներն են այդ տարածքում պոկում եւ ոչ տիկին Բախշյանինը. «Այս դիվերսիոն գործընթացը ուղղված է իմ ուշադրությունը շեղելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30