Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանի տեսակետը «Ժառանգությունը» չի կիսում

Ապրիլ 18,2012 12:17

Այսօր Քաղաքագետների միությունում միասնական շտաբի նիստին «Ժառանգությունը» չներկայացավ: Այնուամենայնիվ, միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ինքը երեկ խոսել է Խաչատուր Քոքոբելյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ իրենք միասնական շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ դրված ստորագրությունը հետ չեն վերցնելու, շարունակելու են մասնակցել: Ավելին՝  երեկ Lragir.am-ին Ռուբեն Հակոբյանի տեսակետը որակել են անձնական՝ ասելով, որ այն չի կիսում «Ժառանգություն» կուսակցությունը. «Նրանք ասացին, որ պարզապես գտնում են, որ ճիշտ կլինի, եթե անմիջապես մանակցեն իրենց ղեկավարները»:

Այսօր նաեւ որոշվեց միասնական շտաբի կառուցվածքը: ԲՀԿ-ի կողմից շտաբի նիստերին կմասնակցի ԲՀԿ նախընտրական շտաբի անդամ Վահե Էնֆիաջյանը: ՀԱԿ-ը շտաբի մշտական ներկայացուցիչ նշանակեց ՀԺԿ անդամ Ստեփան Մինասյանին: ՀՅԴ-ի կողմից նշանակվեց Ավետ Աբրահամյանը կամ Սպարտակ Սեյրանյանը:

Միասնական շտաբի անդամները ժամանակ տվեցին «Ժառանգությանը»՝ որոշում կայացնելու: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Մենք համարում ենք, որ «Ժառանգության» ստորագրությունն ուժի մեջ է, քանի որ հակառակի մասին որեւէ հայտարարություն չի հնչել: «Ժառանգությունը» շարունակում է մնալ միասնական շտաբի լիիրավ անդամի կարգավիճակում: Որոշումներն ընդունում են նիստին ներկա քաղաքական ուժերի կոնսենսուսով, երբ «Ժառանգությունը» նպատակահարմար կհամարի, ցանկացած նիստին կարող է գալ եւ մասնակցել»:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Ժառանգության» խնդիրն է ներկա լինել կամ չլինել: Այն հարցերը, որ «Ժառանգությունը» բարձրացրել էր նախորդ նիստին, ամբողջությամբ լուծված են: Որեւէ մեկը իրավունք չունի կասկածի տակ դնել այս քաղաքական ուժերի անկեղծությունը: Տրամաբանական բացարձակ պատճառ չեմ տեսնում իրենց չմասնակցելու առումով: Այս ձեւաչափը բաց է բոլոր քաղաքական ուժերի առջեւ»:

Լեւոն Զուրաբյանը խնդրեց արձանագրել Մալաթիա-Սեբաստիայի բռնության եւ քարոզչության խոչընդոտների դեպքերն ու հայտարարություն անել:

ՀՅԴ-ն, միանալով թիվ 7 ընտրատարածքում թույլ տված խախտումներին, ավելացրեց նաեւ Արմավիրում տեղի ունեցած միջադեպը, երբ թեկնածուն, Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, ահաբեկվելով ստիպված եղավ հանել իր թեկնածությունը:

Այս պահին քննարկումն ընթանում է արդեն միասնական շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30