Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ ՄԻՊ-ին չահազանգեն՝ չի՞ արձագանքի

Ապրիլ 18,2012 11:59

Հատված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հարցազրույցից:

 – Կիրակի օրը ՄալաթիաՍեբաստիա համայնքում մի խումբ կանայք խոչընդոտել էին ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Դուք՝ որպես ՄԻ պաշտպան, ինչո՞ւ չեք արձագանքում դրան։ Որպես ՄԻՊ՝շատ պասիվ եք։

 

– Մենք հույս ունենք, որ նման միջադեպերը քիչ կլինեն, բայց միեւնույն ժամանակ տեղյակ ենք, որ կա այդ խնդիրը, մենք սպասում էինք, որ անհրաժեշտ իրավական գործընթացները սկսվեն, եթե չսկսվեին, այդ ժամանակ մենք կսկսեինք մեր նախաձեռնությունը պատրաստել։ Հիմա քանի որ արդեն կա գործ, եւ քննվում է այդ գործը, մենք սպասում ենք ընթացքին եւ զարգացումներին։ Միեւնույն ժամանակ հետեւելով այդ զարգացումներին՝ փաստում ենք, որ մարդիկ, որոնց հետ կապված քննությունը կամ իրավական գործընթացը արդար չի լինելու, իրենք եւս մեզ կահազանգեն։

– Այսինքն՝ մինչեւ քաղաքացին Ձեզ չահազանգի, Դուք որեւէ կերպ չե՞ք ուզում արձագանքել։

– Ես վաղը (այսօր-Ս.Գ.) հանդիպելու եմ Հայ ազգային կոնգրեսի շտաբի հետ, առաջարկելու եմ, եւ քննարկելու ենք նման համագործակցության հնարավորությունները։ Այսինքն՝ ոչ թե մենք որսանք նման խնդիրները եւ փորձենք զբաղվել, այլ եթե իրենք մեր միջամտության կարիքն են զգում, մեզ էլ ահազանգեն եւ ներգրավեն։ Որպեսզի ես որեւէ խնդրի վերաբերյալ տամ գնահատական, պետք է սկսվի վարույթ՝ ՄԻՊ օրենքով սահմանված կարգ գոյություն ունի։ Վարույթը սկսելիս ես պետք է ունենամ մեկ կողմի բողոքը՝ ինչ է տեղի ունեցել, հետո հարցնեմ ոստիկանությանը՝ ինչ գործողություններ են արել, ինչպիսի իրավիճակ է ոստիկանության գնահատականներով: Այդպես ուղղակի մամուլի հրապարակումների հիման վրա ես գնահատականներ իրավունք չունեմ տալու։

– Բայց Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կան կոնկրետ փաստեր, կա տեսագրություն, թե ինչպես են այդ կանայք «հարձակվել» Փաշինյանի վրա, եւ դա միայն մամուլի հրապարակումը չէ, որ չկարողանաք քայլեր ձեռնարկել։

– Բոլոր բռնությունները, բոլոր այն գործերը, որոնցով արդեն կան հանցագործության տարրեր, բոլոր այդ դեպքերում արվում է նախաքննություն, որի ժամանակ պաշտպանը, ոչ ոք չի կարող միջամտել գործին։ Եթե լինի բողոք, ասենք, Նիկոլ Փաշինյանի կողմից, նոր պաշտպանը կարող է գնահատական տալ։ Հիմա նման գնահատական պետք է տա ոստիկանությունը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30