Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում հասկանալ՝ ի վերջո, որ կուսակցություններն են ընդդիմադիր

Ապրիլ 18,2012 11:49

Եթե 2007թ. հոկտեմբերի 26-ից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին, երկրում առավել քան երբեւէ հստակեցվեց իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը, ապա ներկայիս քաղաքական ներկապնակում գույները տեղ-տեղ այն աստիճան են իրար խառնվել ու լղոզվել, որ անգամ այդ քաղաքական ուժերի շարքային անդամները չեն հասկանում, թե ի վերջո, իրենք ում խաղն են խաղում։ Ընդ որում, այս դեպքում եւս Տեր-Պետրոսյանի գործոնն առանցքային է։ 4 տարի շարունակ ավազակապետությունը քանդելու կոչերով հանդես եկած ՀԱԿ առաջնորդը մի կողմից հայտարարում է, որ Կոնգրեսն «ամեն ինչ անում է այս գող, սրիկա, մարդասպան իշխանություններից ազատվելու համար», սակայն մյուս կողմից, նույն օրն իսկ ասում է, որ պատրաստ է համագործակցել այդ «սրիկա» իշխանության մասը կազմող «Բարգավաճ Հայաստան»-ի հետ։ Իր հերթին կոալիցիոն իշխանության դե ֆակտո եւ դե յուրե երկրորդ ուժի առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, թեեւ հայտարարում է, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության մասին ոչ մի խոսք չկա», սակայն միեւնույն ժամանակ ընդգծում է, որ իրենք էլ են նույնն ուզում, ինչ Տեր-Պետրոսյանը՝ արդար ընտրություններ։ Իսկ դիտարկմանը, թե Տեր- Պետրոսյանը նաեւ պահանջում է «դեմ դուրս գալ ռեժիմին», արձագանքում է՝ «Տեր-Պետրոսյանը նման բան չի առաջարկում»։ Սա, կարծում ենք, ավելորդ մեկնաբանությունների կարիք չի զգում։ Ի դեպ, թե՛ Ծառուկյանը, թե՛ Տեր-Պետրոսյանը հայտարարում են, որ կոալիցիան ժամանակավոր բնույթ ունի՝ այդպիսով խիստ որոշակի ակնարկ անելով։ Ձեռքի հետ էլ, ԲՀԿ-ականները հասկացնում են, որ ընդդիմադիր ուժ համարվող «Ժառանգություն» կուսակցությունն ամենեւին էլ ընդդիմադիր չէ եւ «ուղղորդվում է» ՀՀԿ առաջնորդի կողմից։ «Ժառանգություն»-ն էլ իր հերթին «տակ չի մնում»՝ արդեն իսկ հայտարարելով, որ ԲՀԿ-ն առաջիկա ԱԺ-ում կոալիցիա է կազմելու ՀԱԿ-ի հետ, եւ որ Ծառուկյանը Կոնգրեսին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում։ Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այն իր մշտական կիսահղի վիճակում է, ուստի քննարկելը, թե այդ ուժը ընդդիմադիր է, թե իշխանամետ, պարզապես անշնորհակալ գործ է:

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30