Հատված ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ հարցազրույցից
– Որ քաղաքական ուժը ինչ հնարավորություն ունի այս պահին. շանսերն ինչպե՞ս եք գնահատում։
– Շատ բան կախված է, թե ինչպես կանցնեն ընտրությունները, այսինքն, ինչ աստիճանի ազատ եւ արդար ընտրություններ կհաջողվի անցկացնել, որքանով կհաջողվի կանխել ընտրակեղծիքների ճանապարհը։ Եթե մի կողմ
թողնենք արատավոր ընտրական տեխնոլոգիաները, որ ՀՀ-ում աշխատում են, ես կարծում եմ, որ իշխանության ներկայացուցիչները որեւէ ասելիք եւ համոզելու հիմնավոր փաստարկներ չունեն, որ կարողանան ժողովրդին համոզել, որ եւս մեկ անգամ իրենց ձայն տան։ Հիմնական քաղաքական ուժը մի կարգախոսով է հրապարակ եկել, որը, կարծում եմ, ամբողջությամբ շուռ եկավ իրենց դեմ։ Մի 3 ամիս առաջ նույն իշխանությունները պնդում էին, որ ամեն ինչ լավ է, լուրջ առաջընթաց ու զարգացում կա։ ՀՀԿ-ի համագումարից այնպիսի տպավորություն էր, թե մենք ապրում ենք զարգացած, մեծ առաջընթաց արձանագրած երկրում։ Բայց այդ նույն քաղաքական ուժը հիմա եկել, փոփոխություններից է խոսում։ Այսինքն, եթե լավ է, ի՞նչն եք փոխում, իսկ եթե վատ է, ինչո՞ւ պիտի ձեզ չփոխեն, որովհետեւ այսօրվա իրավիճակի հիմնական պատասխանատուն իշխանություններն են։ Իրականում իշխանությունն այսօր խաղում է ընդդիմության դաշտում. երբ նայում ենք քարոզարշավի ընդհանուր տրամաբանությունը, դուրս է գալիս, որ բոլորն ընդդիմություն են։ Սա նախ փաստացի նշանակում է, որ իսկապես վիճակը վատ է, դրանով կամա թե ակամա դա են փաստում։
Կարդացեք նաև
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»