Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գելափ»-ային նկարչություն

Ապրիլ 18,2012 10:54

Օրեր առաջ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի հրապարակած սոցհարցումներով ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերն ուներ:

Երեկ հրապարակված` «Գելափ»-ի սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով` արդեն ՀՀԿ-ի հաղթանակը գրեթե ապահովված է համարվում ` հաշվի առնելով երկրորդ տեղում ընթացող ԲՀԿ-ի նկատմամբ, իբր, ունեցած առավելությունը, իսկ ՕԵԿ-ը գրեթե նույնքան ընտրող ունի, որքան նախորդ ընտրություններում:

Մեզ փորձում են համոզել, որ կա՛մ մի քանի օր քնել-արթնանալուց հետո ընտրողները հանկարծ հայտնագործել են, որ ուղնուծուծով հավատացյալ Հանրապետական կամ ՕԵԿ-ական են դարձել, կա՛մ էլ նրանք այնպիսի շռնդալից քարոզարշավ են անցկացրել, որ հասել են նման շոշափելի արդյունքների: Դա այն դեպքում, երբ ՕԵԿ-ի ջեմախառն ընտրարշավը պարզապես խղճահարություն է առաջացնում, իսկ  ՀՀԿ-ինը` բոլորի աչքի առաջ իր գորշությամբ ու միօրինակությամբ ոչ միայն ոչնչով չի զիջում մի քանի այլ ուժերի քարոզարշավին, այլև գերազանցում է:

Պատվիրված սոցհարցումները քարոզարշավի հիմնական զենքերից  մեկն են: Սակայն այս դեպքում դրանք ոչ թե իշխանության ունեցած ժողովրդականությունն ու վարկանիշը բարձրացնելու նպատակ են հետապնդում, այլ վարժեցնում են հանրությանը, թե ապագա խորհրդարանն ինչ տեսք կունենա: Որովհետև «Գելափ»-ը փաստացի նկարել է այն սահմանային վիճակը, որը բավարարում է ՀՀԿ-ին` ՕԵԿ-ի հետ միասին մեծամասնություն կազմելու:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30