Երեկ զանգահարեցինք Հովհաննես Շահինյանին եւ հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ից դուրս գալու երեկվա դիմումն արդյո՞ք պայմանավորված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվելու, ինչպես նաեւ մեծամասնական ով առաջադրվելու «դաբրո» չստանալու հանգամանքով։
– Ոչ մի բանով էլ պայմանավորված չէ, ես այդպես եմ ուզել։ Ախր խնդիր չկա, հիմա որոշել եմ՝ դուրս եմ եկել։ Ես չեմ ուզում այլ մեկնաբանություններ տալ, ասուլիս կհրավիրեմ եւ բոլոր հարցերին կպատասխանեմ։ Սաթիկը ժամանակ տալիս ա՞, որ վերջացնեմ եւ ասուլիս տամ, օրվա մեջ 20-30 հանձնարարություն ա տալիս, ո՞րն անեմ։
– Առաջիկայում հնարավո՞ր է Ձեզ այլ կուսակցությունում տեսնենք։
– Ես այսօր մենակ զբաղվում եմ Սաթիկ Սեյրանյանի նախընտրական հարցերով։ Ինքը շատ պատասխանատու պաշտոնի է ինձ նշանակել, իր գրասենյակն եմ ղեկավարում եւ ամբողջ օրը զբաղված եմ այդ աշխատանքներով։ Գիտեք ինքը ինչ խիստ ա, դրա համար քիթ սրբելու ժամանակ չկա:
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»