Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում երեկ Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում Մյունխենի «Ալյանց-Արենա» ստադիոնում 1:2 հաշվով զիջեց «Բավարիային»: Ինչո՞ւ:
Հանդիպումից առաջ անհայտ անձինք ներթափանցել էին հանդերձարան եւ գողացել արքայական ակումբի աստղեր Ռոնալդուի, Բենզեմայի եւ Օզիլի հատուկ խաղակոշիկները: Իսպանական «Marca» թերթը գրում է, որ գողերն ընդհանուր առմամբ տարել են վեց զույգ խաղակոշիկ, որոնցից երեք զույգը Ռոնալդուինն էին:
«Բավարիայի» ղեկավարությունը կատարվածի մասին ոչ մի մեկնաբանություն չի տալիս, թեեւ ստադիոնի հանդերձարանները կահավորված են տեսախցիկներով: Իսկ «Ռեալը» պատրաստվում է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ