Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն զգուշացնում է՝ «գումարների վերադարձը որեւէ կերպ չի երաշխավորվում»

Ապրիլ 18,2012 10:36

Կենտրոնական բանկը երեկ վերջապես անդրադարձել է Հայաստանում վերջին ամիսներին արագ տարածում գտած MMM ֆինանսական պիրամիդային եւ հայտարարությամբ զգուշացրել, որ «նշված սխեմայով իրականացվող գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված չէ, եւ սխեմայում ներգրավված գումարների վերադարձը որեւէ կերպ չի երաշխավորվում»։

Այն, որ  դեռեւս 90-ականների սկզբին հայտնի MMM ֆինանսական բուրգը, որի ղեկավար Սերգեյ Մավրոդին երկար տարիներ անցկացրեց բանտում՝ ֆինանսական խաբեությունների  համար,  այժմ արագ տարածում է ստանում Երեւանում, մենք գրել էինք դեռ երկու շաբաթ առաջ։ Իսկ Մավրոդիի ֆինանսական ապարատներն արդեն տեւական ժամանակ տեղադրված են Երեւան քաղաքի մի շարք կենտրոններում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում, «Փարվանա» ռեստորանում, «Սեգաֆրեդո» սրճարանում, «Այրարաի» տոնավաճառում եւ այլուր։

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30