Աշխարհի 2-րդ ռակետը «Facebook»-ի իր էջում տեղադրած երկու լուսանկարներում բազմամիլիոնանոց երկրպագուներին ներկայացել է նոր սանրվածքով՝ կարճ կտրած մազերով, որոնք կարճ ժամանակահատվածում ավելի քան 20 հազար Like են հավաքել:
«Ի՞նչ կասեք: Ինձ, օրինակ, դուր է գալիս», – գրել է Շարապովան նկարների մակագրությունում: Ու, չնայած, մարզասերների կարծիքը հակասական է, դատելով արձագանքներից, երբեմնի երկարածամ գեղեցկուհու նոր կերպարը շատերի սրտով է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ