Իջեւան քաղաքի բնակիչ Ս.Ս.-ն ծեծի է ենթարկել իր ընկերուհուն: Շուրջ 30 տարեկան տղամարդը կնոջը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է.հասցրել: Ս.Ս.-ն ամուսնացած է, երկու երեխաների հայր, այդ պատճառով չենք հրապարակում նրա անուն-ազգանունը: Ի դեպ, տղամարդու արտամուսնական ընկերուհին.բնակվում է.նույն շենքում, նրանք հարեւաններ են: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ.կնոջ ստացած վնասվածքների աստիճանն ուսումնասիրելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դրա արդյունքներով կորոշվի` հարուցել քրեական գործ, թե` ոչ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ