Եգիպտոսում մեկնարկեցին «Fed Cup» կանանց թիմային առաջնության երկրորդ ենթախմբի հանդիպումները:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է «A» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մարոկոն, Իռլանդիան, Քենիան եւ Մալթան:
Մեր աղջիկներն առաջին օրը հանդիպեցին Քենիայի հետ եւ երկու մենախաղերում ու մեկ զուգախաղում վստահ հաղթանակ տարան: Թիմի ավագ Աննա Մովսիսյանը` մենախաղերում, ապա նաեւ Նունե Խաչատրյանի հետ հետ` զուգախաղերում, միեւնույն 6:1, 6:0 հաշվով հաղթանակ տարավ, իսկ հավաքականի առաջատար Անի Ամիրաղյանը երկու սեթում չոր` 6:0, 6:0 հաշվով պարտության մատնեց մրցակցին:
Այսօր հայ թենիսիստուհիները հանդիպում են Մալթայի ընտրանու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ