Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. Հինգ տարի իշխանություն եք եղել, ու ի՞նչ Հայաստան ունենք այսօր

Ապրիլ 18,2012 01:36

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Արմավիրում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որը նախաձեռնել էր ՀՅԴ-ն, այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ելույթում  շեշտեց, որ քարոզարշավի ընթացքում բազմաթիվ քաղաքական ուժեր փորձում են շահել հասարակության ու մասնավորապես նաեւ արմավիրցիների վստահությունն ու նրանցից ձայներ կորզել, եւ  բոլորի կարգախոսներում էլ կան վստահել ու հավատալ բառերը: «Մեկը հավաստիացնում է՝ ավելի լավ ենք ապրելու, մյուսը խոստանում է օրենքի գերիշխանություն: Ես խորապես հավատում եմ, որ մեր հասարակությունը թացը չորից, արդարն անարդարից ու կեղծն իրականից տարբերելու իմաստություն ունի»,- ասաց Լիլիթ Գալստյանն ու մի քանի հեռակա հարցադրումներ ուղղեց այդ ուժերին՝ դուք ունեիք այդ հնարավորությունը, 5 եւ ավելի՝ տասնյակ տարիներ դուք իշխանություն եք եղել, իսկ ի՞նչն էր ձեզ խանգարում, որ Հայաստանը դարձնեիք ավելի լավ երկիր, օրենքի, պաշտպանված քաղաքացիների երկիր: Պատգամավորն ասաց, թե հիմա այդ կուսակցությունները կրկին քաղաքական մուրացկանություն են անում՝ քվե են հայցում, թեեւ նախորդ ընտրությունների ժամանակ էլ այդ երեք կուսակցությունները խոստումներ են տվել՝ մենաշնորհների վերացում, արդարության եւ օրենքի հաստատում, բայց ի՞նչ Հայաստան ունենք այսօր: Նա նկատեց, թե այս կուսակցությունները հիմա փորձում են վերարտադրվել եւ իրենց  հույսը դրել են  մեր հասարակության հոռետեսության, նրան ահաբեկելու վրա, բայց մեկ է՝ նրանց համառորեն պետք է «ոչ» ասել: Լիլիթ Գալստյանը կոչ արեց արմավիրցիներին՝  «ոչ» ասել այդ քաղաքական ուժերին:: Նա դիմեց հանրահավաքին ներկա երիտասարդներին՝ ասելով, որ ՀՅԴ-ի ծրագրում մի գերակշիռ հատված հենց նրանց խնդիրներին է վերաբերում՝ բարձրորակ եւ որակյալ կրթություն ստանալու իրավունքին, բնակարանաշինությանը, անվարձահատույց հողատարանքների տրամադրում երիտասարդ ընտանիքներին, ցածր տոկոսադրույքներով վարկեր եւ այլն: Եզրափակելով իր ելույթը Լիլիթ Գալստյանն արմավիրցիներին կոչ արեց իերնց ձայնը տալ «ձեր ընկերոջը, ձեր զինվորին, ձեր տիրոջն ու ձեր ծառային՝ Դաշնակցությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30