Բրիտանացի արքայազն Ուիլյամի կնոջ քույրը՝ Պիպպա Միդլթոնը շարունակում է խայտառակել քրոջը: loveradio.ru-ի փոխանցմամբ՝ Պիպպան Փարիզ էր մեկնել իր ընկերոջ` դիզայներ Վիկոմտայի 30-ամյակին նվիրված երեկույթին մասնակցելու, որից մի քանի ժամ անց հայտնվել էր ինչ-որ մեքենայի մեջ, երեք տղամարդկանց ընկերակցությամբ: Նշվում է, որ տղամարդիկ հարբած ու զինված էին: Պապարացիների աչքից չի վրիպել այս տեսարանը, ինչի հետեւանքով զինված ու գինովցած տղամարդկանց ընկերակցությամբ զվարճացող, արքայազնի ընտանիքը խայտառակող լուսանկարները հայտնվել են ոստիկանությունում: Քանի որ Ֆրանսիայում ատրճանակով փողոց դուրս գալը հանցագործություն է՝ ոստիկանությունն այժմ նյութեր է պատրաստում դեպքի առնչությամբ: Ոստիկանության տարածած ինֆորմացիայում ասվում է, եթե պարզվի, որ Միդլթոնի ընկերների ատրճանակներն իսկական են, ապա նրաց բոլորին սպասվում է մինչեւ 7 տարվա ազատազրկում. կեղծի դեպքում էլ քառյակն անպատիժ չի մնա, վերջիններիս կարող են դատապարտել մինչեւ 2 տարվա ազատազրկման: