Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ ՀՅԴ-ն իշխանության չգա՝ հայ ժողովուրդն ու, թերեւս, նաեւ Սերգոն, լավ չի ապրի

Ապրիլ 17,2012 23:43

Այսօր, Արմավիր քաղաքում ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքում, ի շարս կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորների, ելույթ ունեցավ նաեւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Արթուր Աղաբեկյանն ու նախ ասաց, թե մինչեւ ոգեւորված հասարակություն չի տեսնում՝ խոսելը չի գալիս: «Վստահ եմ, որ այս օրերին լսում եք այլ կուսակցությունների ներկայացուցիչների ելույթներ, բայց ոչ մի տեղ այսքան հստակ խոսք, այսքան հստակ ծրագիր եւ խոստում չեք լսել, որովհետեւ գործ ունեք մի կուսակցության հետ, որն արդեն 122 տարեկան է, եւ 122 տարի իր ուսերին տանում է այն նպատակը, որին պետք է հասցնի մեզ բոլորիս»,- ասաց Աղաբեկյանը:

Նա  նկատեց, թե հայ մարդը միշտ մերժել է իր ներկան, հպարտացել է իր անցյալով եւ ապրել է ապագայով. «Ամեն անգամ սեղան նստելուց, գործ բռնելուց մտածել է՝ ոչինչ, թող այսօր վատ լինի միայն թե իմ երեխան վաղը լավ ապրի: Ձեր երեխան վաղը լավ ապրելու է միայն ու միայն այն դեպքում, եթե դուք ունենաք դաշնակցական իշխանություն, հավատացեք ինձ: Կունենանք լավ, պայծառ ապագա, եթե մեր ձայնը տանք Դաշնակցությանը»: Աղաբեկյանը հստակ համարեց այն, որ  ՀՅԴ-ի բոլոր հանրահավաքների մասնակիցներն արդեն կողմնորշված են եւ ընտրելու են Դաշնակցությանը, բայց  դա բավարար չհամարեց. «Հավատացեք, դա քիչ է: Եթե ուզում եք ունենալ լավ ապագա՝ վաղն առավոտյան արթնացեք, թակեք ձեր հարեւանների դռներն ու ասեք՝ այլընտրանք չունենք, եկեք գնանք ու մեր ձայնը տանք Դաշնակցությանը: Ձայն տուր Դաշնակցությանը, հավատա Դաշնակցությանը եւ կունենաս լավ ապագա»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30