Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն «մասսայական բնույթի խախտումներ է թույլ տալիս» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2012 21:32

Պատվական Հովակիմյանը դժգոհ մնաց ԸԸՀ որոշումից

Այսօր թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկում էր ՀԱԿ թեկնածու Վլադիմիր Կարապետյանի դիմում-բողոքը՝ ՀՀԿ թեկնածու Սամվել Ֆարմանյանի խախտումների մասին: Ըստ Վ. Կարապետյանի, իշխանական թեկնածուն, քարոզչական պաստառները փակցնելով բազմաբնակարան շենքերի վրա, չի ստացել բնակիչների համաձայնությունը, ինչն օրենքի խախտում է: Հանձնաժողովը քննարկեց խնդիրն ու որոշեց, որ խախտում չկա:

Aravot.am-ի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչ, իրավաբան Պատվական Հովակիմյանը մեր հարցին՝ բավարարե՞ց ձեզ հանձնաժողովի որոշումը՝ պատասխանեց. «Իհարկե ոչ: Դժբախտաբար, թիվ 2 ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովը քննարկումից դուրս թողեց իմ կողմից մատնանշված ԸՕ պահանջները»: Եթե բազմաբնակարան շենքերի վրա փակցվում է քարոզչական պաստառ, պետք է լինի բնակչության 2/3-ի գրավոր համաձայնությունը: Այս դեպքում Սամվել Ֆարմանյանը ստացել էր միայն համատիրության թույլտվությունը, ինչը ըստ Հովակիմյանի, միակողմանի է. «Համատիրությունն իրավունք չուներ նման որոշում կայացնելու, համաձայնություն տալու կամ չտալու: Համատիրությունը գերազանցել է իր լիազորությունները»: Մենք փորձեցինք պարզաբանում մտցնել՝ այսինքն ի՞նչ է կատարվել, իշխանական թեկնածուին օգնո՞ւմ են՝ պարոն Հովակիմյանը պատասխանեց, որ նման որակումներ չի տա, բայց այն անպայման քննարկման առարկա կդառնա. «Ուղղակի ցավալին այն է, որ երբ  ցույց ես տալիս օրենքի խախտումը, վատ է, որ հենց իրենց կողմից գրված օրենքը չի պահպանվում: Ակնկալում են սույն բնակիչների քվեն, բայց խախտում են նրանց՝ օրենքով վերապահված իրավունքը»: Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նույնպես գրությամբ հաստատել էր, որ Սամվել Ֆարմանյանի կողմից դա խախտում է:

Մեր հարցին՝ ընտրական հանձնաժողովի կողմից կա՞ որեւէ պաշտպանություն իշխանական թեկնածուի օգտին՝ պարոն Հովակիմյանը պատասխանեց, որ «դա պարզ էր դիմում-բողոքի քննարկումից: Որակումներ այս պահին չեմ ուզում տալ»:

Պատվական Հովակիմյանը նաեւ նշեց, որ թիվ 2 ընտրատարածքում Սամվել Ֆարմանյանը մասսայական բնույթի խախտումներ է թույլ տալիս:

Նշենք, որ ի պատասխան՝ Սամվել Ֆարմանյանը հանձնաժողովին է ներկայացրել ճիշտ Վլադիմիր Կարապետյանի ձեւակերպմամբ մի դիմում՝ վստահեցնելով, որ հենց Վլադիմիր Կարապետյանն է խախտում օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետը, քարոզչական պաստառներ է փակցրել բազմաբնակարան շենքերի վրա եւ չի ստացել բնակիչների համաձայնությունը: Հանձնաժողովն այն կքննի մի քանի օրից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30