ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը վրդոված է: Aravot.am-ի հետ զրույցում նա ահազանգեց, որ Երեւան քաղաքի մի շարք դպրոցներում կրթօջախների ղեկավարները զբաղված են Հանրապետական կուսակցության քարոզչությամբ:
« Այսօր Ավանում գտնվող 170 ավագ դպրոցի 4 դասասենյակներում հրավիրված ծնողական ժողովում ՀՀԿ-ական թեկնածուների օգտին է քարոզել 124-րդ դպրոցի ժամանանակավոր պաշտոնակատար Նարինե Մարտիրոսյանը, իսկ 170-ի տնօրեն Անուշ Հայրյանը 171 դպրոց է գնացել եւ վաղն էլ գնալու է քաղաքական քարոզ անելու: Հետաքրքիրն այն է, որ դպրոցների ղեկավարները ծնողական ժողովներին ոչ թե իրենց, այլ մյուս դպրոցներում են քարոզչությամբ զբաղվում, երեւի այդպես են պայմանավորվել իրար մեջ»,-ասաց տիկին Բաշխյանը: Նա նաեւ կոչ արեց իր նախկին գործընկերներին չխախտել ՀՀ օրենքը. «Իմ նախկին գործընկերներին մեկընդմիշտ հիշեցնում եւ զգուշացնում եմ` քաղաքական քարոզը դպրոցներում արգելված է օրենքով: Ականջներիդ օղ արեք, որպես տնօրենն ու երկրի քաղաքացի, մի խախտեք օրենքը եւ ձեր վատ օրինակով մի դաստիարակեք մեր ապագա քաղաքացիներին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ