«Բրյուսովցիներ» միությունը, որի մեջ ներգրավված են Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ, շրջանավարտներ, նախկին ու ներկա դասախոսներ խիստ դատապարտում է այն բեմականացումը, որը ստեղծվել է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի շուրջ, միայն այն բանի համար, որ նա չի անդամակցել Հանրապետական կուսակցությանը:
Այս հայտարարությունը թելադրված չէ ռեկտորի կողմից: Նրա հրապարակավ հայտնել է, որ համաձայն չէ այն տեսակետների հետ, որոնք այստեղ առաջ են քաշված: «Բրյուսովցիներ» միությունը տեղի ունեցածը որակում է էժանագին խաղ նախընտրական շրջանում:
Հուսանք, իշխանությունները կարիք չունեն նման արջի ծառայությունների և դրանց հեղինակները կկրեն իրենց պատիժը: Իսկ մեր երկրին այսօր պետք են լավ մասնագետներ, որոնք չպետք է շրջապատված լինեն կուսակցական կապանքներով: Խելամտությունը պահանջում է, որ Աշոտյան-Զոլյան ընտրության մեջ իշխանությունները զոհաբերեն Աշոտյանին, այլ ոչ գիտությունների դոկտոր, Եվրախորհրդի փորձագետ Սուրեն Զոլյանին;
Պահանջում ենք նախագահից և վարչապետից անհապաղ հրաժարականի ուղղարկել նախարարին՝ չսպասելով ընտրություններին:
Կարդացեք նաև
Տիգրան Հովսեփյան
«Բրյուսովցիներ» միության նախագահ, նախկին շրջանավարտ
«Առավոտի» կողմից– Այս նամակը ստացել ենք խմբագրության փոստով: Մեր ջանքերը` վիրտուալ դաշտում գտնելու «Բրյուսովցիներ» միությունը կամ նրա նախագահին, ապարդյուն էին, սակայն, ենթադրելով, որ այդ միությունը գուցե ստեղծվել է օրերս` իրադարձությունների նման սրընթաց զարգացման արդյունքում, հրապարակում ենք այս նամակը, հուսալով, որ այն իրական հեղինակներ ունի: