Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոլյանն Աշոտյանին հորդորում է շարժվել օրենքի տառին համաձայն

Ապրիլ 17,2012 20:05

 ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանին ի պատասխան ԵՊԼՀ ռեկտորը հանդես է եկել պատասխան գրությամբ, որտեղ ասված է.

«Հարգելի պարոն Աշոտյան,

Ղեկավարվելով պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով, ես պարտավոր եմ չկատարելու Ձեր` օրենսդրությանը հակասող 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանը, ուստի ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր: 

Հորդորում եմ Ձեզ ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ եւ 83.5-րդ հոդվածները, ինչպես նաեւ բուհական ոլորտը կարգավորող օրենքները եւ հիշեցնում, որ ի հակառակ Ձեր ցանկության ու պատկերացման, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի եւ ՀՀ կառավարության 31.10.2002 թ. թիվ 1929-Ն որոշման 37-րդ կետի համաձայն` ԵՊԼՀ ռեկտորն ընտրվում է ԵՊԼՀ խորհրդի կողմից, իսկ ընտրության արդյունքները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ, ուստի խորհուրդ եմ տալիս առաջնորդվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով` հետագա անօրինական քայլեր կատարելուց խուսափելու նպատակով:

Պարզաբանումները տրված են եղել իմ երեկվա` 16.04.2012թ. ՍԶ01/162-12 գրության մեջ, ինչպես նաեւ 17.04.2012թ. կայացած Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտխորհրդի արտահերթ ընդլայնված նիստի որոշման մեջ, որը Ձեզ կուղարկվի անմիջապես վերջնական խմբագրման աշխատանքների ավարտից հետո:

Ձեր անհամաձայնության դեպքում կարող եք վիճարկել այս գրությունը դատական կարգով:

Ռեկտոր, պրոֆեսոր Ս.Զոլյան»:

Հավելենք նաև, որ ԵՊԼՀ ռեկտորը ս.թ. ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ կմասնակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով գիտաժողովին և հանդես կգա «Հայաստանում լեզվաբանական կրթության հեռանկարները» զեկույցով:

 

ԵՊԼՀ մամուլի ծառայություն

 

 



 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30